Պուտինը միջազգային նոր կարգուկանոն է ստեղծում. «La Stampa»
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային կարգուկանոն է ստեղծում՝ նշանակալիորեն իջեցնելով ԱՄՆ-ի ազդեցությունը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով «La Stampa» թերթի հոդվածին:
Թերթի գլխավոր խմբագիրը նշում է, որ Ուկրաինայում ռուսական առաջնորդը ցանկանում է թուլացնել ԱՄՆ-ի՝ որպես անվտանգության երաշխավորի հանդեպ վստահությունը: Սիրիայում Պուտինը շեշտը դնում է «ԻՊ»-ի դեմ պայքարում մարտունակության ցուցադրության վրա, իսկ Էրդողանի հետ հարաբերություններում Պուտինն օգտագործում է Թուրքիայի և Եվրոպայի տարաձայնությունները:
Վերլուծաբանի կարծիքով՝ Ռուսաստանը հարաբերությունների համակարգ է ստեղծում այն երկրների հետ, որոնց քաղաքական մոդելը տարբերվում է արևմտյան դեմոկրատիայից: Այդ թվում են Բելռաուսը, Թուրքիան, Եգիպտոսը, Իրանը և Միջին Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունները: Այս ամենը ցույց է տալիս այն «վճռականությունը, որով Պուտինը Ռուսաստանի Դաշնության շուրջ ստեղծում է նոր միջազգային սկզբունքային կարգ»:
Դրա հետ մեկտեղ Արևմուտքը, թերթի կարծիքով, ունակ չէ այժմ առաջնորդ լինելու, քանի որ այն մասնատված է գաղթականության և ահաբեկչությունների խնդիրների հակասություններով: