ՌԴ-ն և Սերբիան պայմանավորվել են զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպում է ունեցել Սերբիայի իր գործընկեր Զորան Ջորջևիչի հետ և քննարկել է երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Rambler News Service»-ին:
«Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը և հուսով ենք, որ Ձեր նշանակումը կծառայի փոխադարձ ռազմական և տեխնիկական համագործակցության զարգացմանը: Իսկ ամենակարևորը, Սերբիայի և Ռուսաստանի Զինված ուժերի ընկերական և եղբայրական կապերին»,- նշել է Շոյգուն:
Իր հերթին Ջորջևիչը հայտնել է, որ Ռուսաստանի և Սերբիայի հարաբերությունները «երբեք ավելի լավը չեն եղել, քան հիմա», և ասել է, որ Սերբիան «երբեք պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ»: