Պեսկովը՝ ՌԴ կառավարության հրաժարականի մասին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ կառավարության հրաժարականի մասին շահարկումները մշտական բնույթ են կրում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Կառավարության հրաժարականի մաիսն լուրերը նորություն չեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով «Financial Times»-ի հրապարակումն այն մասին, որ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունում փոփոխություններ են լինելու:
Թերթը նշել է, նաև որ կփոխվի նաև ՌԴ վարչապետը, որպեսզի բարելավվեն Արևմուտքի հետ հարաբերությունները:
Պեսկովի խոսքով՝ նմանատիպ լուրերն այնքան շատ են պտտվել, որ դադարել են մարդկանց ուշադրությունը գրավել: