Բարեփոխումների բացակայությունը կհանգեցնի 2018 թվականին աշխատավարձերի չվճարելուն. ՌԴ ֆիննախ
Ռուսաստանի տնտեսության մեջ բարեփոխումների բացակայության դեպքում պահուստները կարող են ավարտվել 2017 թվականի վերջին: Այս մասին հայտնել է «TACC»-ը` հղում տալով Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Տատյանա Նեստերենկոյին:
«Եթե ոչինչ չփոխենք, ապա հաջորդ տարվա ավարտին մենք չենք ունենա պահուստ, և աշխատավարձերը վճարելու հնարավորութուն չի լինի, մենք կունենանք լուրջ տնտեսական խնդիրներ»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ ներկա պահին բյուջետային ասպարեզը հանդիսանում է ներքին գլխավոր մարտահրավերը: