ԱՄՆ հատուկ ծառայութունները ՌԴ-ին մեղադրում են Քլինթոնի շտաբի սերվերի վրա կիբեր հարձակում գործելու մեջ
Փորձաքննության արդյունքներով՝ ԱՄՆ-ի Ժողովրդավարական կուսակցության շտաբի վերջին կիբեր հարձակումը եղել է ամենայն հավանականությամբ ռուսական հատուկ ծառայությունների կողմից: Այս մասին հայտնել է The New York Times-ը` հղում տալով ԱՄՆ-ի իրավապահ մարիներին:
Երեկ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի նախընտրական շտաբը հաստատեց այն փաստը, որ հաքերների կողմից կոմիտեի վրա հարձակում է իրականացվել: Այդ կոմիտեն զբաղվում է թեկնածուների արշավների համար միջոցներ հավաքելով: Հնարավոր է՝ հաքերների նպատակն է եղել կուսակցության դոնորների մասին տվյալներ պարզելը:
Հաքերների կողմից սա արդեն 3-րդ կոտրելու դեպքն է, նախորդ 2-ի մեջ ևս կասկածում էին ռուսներին: Քլինթոնի շրջապատում ենթադրել են, որ այս միջոցով Ռուսաստանը ցանկացել է ազդել ընտրությունների արդյունքների վրա: