Շաքրո Մոլոդոյի գործի պատճառով մի քանի քննիչներ են աշխատանքից ազատվել
Ռուսաստանի Կենտրոնական հետախուզական վարչության քննչական կոմիտեի Մոսկվայի Կենտրոնական վարչական շրջանի մի քանի քննիչներ աշխատանքի ազատման դիմումներ են գրել կապված քրեական հեղինակություն Զախարիա Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) և գերատեսչության աշխատակիցների միջև դավադրության գործի հետ: Այս մասին հաղորդում է «Интерфакс» գործակալությունը` հղում անելով իր աղբյուրին:
«Աշխատանքից հեռացման դիմում գրածների շարքում է քննիչ Անդրեյ Բիչկովը, ինչպես նաև Կենտրոնական հետախուզական վարչության քննչական կոմիտեի Մոսկվայի Կենտրոնական վարչական շրջանի մի քանի ղեկավար պաշտոնյաներ»,- նշել է աղբյուրը: