Բունդեսթագի նախկին պատգամավորը ռուսական «Cу-24»ի կործանմանը հետ կապված սենսացիոն հայտարարություն է կատարել
Ռուսական «Cу-24»-ը, որը կործանվել էր Թուրքիայի կողմից 2015 թվականի նոյեմբերի 24-ին, կարող էր կործանված լինել ՆԱՏՕ-ի օգնությամբ: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն` հղում տալով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախկին փոխնախագահ և Բունդեսթագի նախկին պատգամավոր Վիլի Վիմերի խոսքին:
Վիմերը հայտնել է, որ այդ ամենի մեջ կարող են ներգրավված լինել նաև մեկ ամերիկյան և մեկ սաուդյան ինքնաթիռ: Վիմերի խոսքով` «Су-24»-ի կործանման համար անհրաժեշտ էր մոտեցնել կործանիչը նպատակակետին, ինչը կարող էին անել միայն «AWACS» ինքնաթիռները:
Նրա խոսքով` ռուսական ինքնաթիռը կործանել են, որովհետև այդպես են ցանկացել: Նա հավելել է նաև, որ այս ամենի մեղավորը մի քանի երկրների ցանկությունն էր` փչացնել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները: