«Airbus A320»-ն արգելափակել է Սիմֆերոպոլի օդանավակայանի թռիչքուղին. 18 չվերթ հետաձգվել է
Սիմֆերոպոլի օդանավակայանում թռիչքուղու արգելափակման պատճառով 18 չվերթ է հետաձգվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Թռիչքուղին արգելափակվել է «Ямал» ավիաընկերության «A320» ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով: Անձնակազմը որոշել է որոշ ժամանակով դադարեցնել թռիչնքները»,-ասվում է օդանավաայանի հաղորդագրությունում:
Նշվում է, որ «Airbus A320»-ը թռիչք կատարելիս է եղել Սիմֆերոպոլից Նիժնեվարտովսկ: Օդանավում եղել է 151 ուղևոր և անձնակազմի անդամ:
Ուղևորները տեղ են հասցվել նույն ավիաընկերության մեկ այլ օդանավով: