Պուտինը միավորել է Հարավային դաշնային օկրուգը և Ղրիմի դաշնային օկրուգը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերակազմավորել է Հարավային դաշնային օկրուգը և Ղրիմի դաշնային օկրուգը՝ վերանվանելով Հարավային դաշնային օկրուգ։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Կրեմլի կայքում զետեղված հայտարարությանը:
Փոփոխություններից հետո Հարավային դաշնային օկրուգի կազմում ներառվել է 8 սուբյեկտ. 3 հանրապետություն (Ադիգեա, Կալմիկիա, Ղրիմ), 3 նահանգ (Աստրախան, Վոլգոգրադ, Ռոստով), Կրասնոդարը և դաշնային նշանակության քաղաք Սևաստոպոլը: Ադմինիստրատիվ կենտրոնը հանդիսանում է Դոնի Ռոստովը:
Հաղորդվում է, որ Հարավային դաշնային օկրուգում նախագահի ներկայացուցիչ է նշանակվել Վլադիմիր Ուստինովը։