ԱՄՆ-ն ամեն դեպքում պետք է քննարկի Ղրիմի հարցը. Կլիշաս
ԱՄՆ-ն պետք է վերանայի Ղրիմի ճանաչման հարցը` անկախ այն բանից, թե ով կդառա ԱՄՆ նախագահ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի դաշնության սահմանադրական օրենսդրության հարցերով զբաղվող խորհրդի նախագահ Անդրեյ Կլիշասը` «РИА Новости» գործակալությանը:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հայտնել էր, որ հաղթանակի դեպքում կվերանայի Ղրիմի ճանաչման և ՌԴ-ի պատժամիջոցների չեղյալ հայտարարելու հարցը:
«Ով էլ ընտրվի ԱՄՆ-ի նախագահ՝ Ղրիմի ճանաչման հարցն անկասկած պետք է վերանայվի, որովհետև այն իրականության ընդունման հարցն է, մարդկանց իրավունքների ընդունման, ովքեր բնակվում են Ռուսաստանում` Ղրիիմ տարածքում»,- ասել է Անդրեյ Կլիշասը:
Նրա խոսքով՝ Ղրիմում ապրում են ռուսաստանցիներ և դա պետք է ընդունեն բոլորը, թե' Եվրոպայում, թե' օվկիանոսից այն կողմ, թե' Կիևում: