Բառնաուլից թռիչք իրականացրած ինքնաթիռը Օմսկում արտակարգ վայրէջք է կատարել
«ИрАэро» Superjet 100 ավիաընկերության ինքնաթիռը, որում գտնվել է 6 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, Օմսկում արտակարգ վայրէջք է կատարել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ անձնակազմի անդամները որոշել են արտակարգ վայրէջք կատարել տեխնիկական անսարքությունների առաջացման, մասնավորապես՝ նավթային համակարգի խափանման պատճառով:
Վայրէջքը հաջող է կատարվել, տուժածներ չկան: