Ռուսաստանը երբեք չի խառնվում այլ երկրների ընտրական գործընթացին. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը խուսափում է այլ երկրնների ընտրական գործընթացներին խառնվելուց: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
«Նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի խառնվել այլ երկրների ներքին գործերին, առավել ևս՝ ընտրական գործընթացին,-ասել է Պեսկովը:
Նա նաև անդրադարձել այն լուրերին, որ Ռոսաստանը կապ ունի ԱՄՆ Դեմոկրատական կուսակացության ազգային կոմիտեի սերվերի կոտրելու հետ: Նա հերթական անգամ իրենց մասնակցության մասին լուրերը հերքել է: