Ահաբեկչության դեմ պայքարելու համար հարկավոր է լուծել համացանցի անանությունը
Դաշնային անվտանգության ծառայություն պետ Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ ահաբկեչությունների դեմ պայքարելու համար առաջն հերթին հարկավոր է պայքարել համացանցի անանուն հասցեների դեմ: Այս մասին գրում է РИА «Новости»:
«Անհապաղ պետք է լուծել համացանցում անանունության վերահսկողության բացակայության խնդիրը, որից ակտիվորեն օգտվում են ահաբեկիչները»,-ասել է Բորտնիկովը:
Դաշնային անվտանգության ծառայության պետը նշել է, որ անհրաժեշտ է անընդհատ մոնիտորինգ անցկացնել լրատվական գործակալություններում բացահայտելու ահաբեկչական կիբեռ սպառնալիքները: