ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունը ՌԴ-ի մեղադրել է հաքերային հարձակման մեջ. The New York Times
ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունը ենթադրում է, որ Ժողովրդավարական կուսակցության ազգային կոմիտեի կայքի կոտրելու ետևում կանգնած են Ռուսաստանի հաքերները: Այս մասին հայտնել է The New York Times-ը` հղում տալով աղբյուրին:
Իրենց խոսքով` ամերիկյան հետախուզական ծառայությունները հայտնել են Սպիտակ տանը, որ վստահ են այն բանում, որ էլեկտրոնային նամակների և փաստաթղթերի գողացման ետևում կանգնած է Ռուսաստանը:
Բացի այդ, նրանք վստահ չեն, արդյո՞ք դա եղել է ուղղակի կայքի կոտրում, թե նախագահական ընտրությունների քարոզաշավը շահարկելու միջոց: