ՌԴ ԱԳՆ-ն չի բացառել Եվրոպայում նոր ահաբեկչական գործողությունները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը միգրացիոն ճգնաժամի հետ կապված չի բացառել նոր ահաբեկչական հարձակումները Եվրոպայում: Այս մասին գրում է Interfax.ru-ն:
«Սրված միգրացիոն ճգնաժամի ֆոնին Արևմուտքի երկրներում բարձրանում է «ԻՊ» -ի ահաբեկչական ակտիվության նոր ալիքի հնարավորությունը, որտեղ փախստականների հոսքի հետ ակտիվորեն ներթափանցում են իսլամիստները»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը։
Նա նաև նշել է, որ Մերձավոր Արևելքի քաոսային գործողությունները որոշակի ռիսկեր են ներկայացնում Ռուսաստանի ազգային անվտանգության համար։
Նախկին ԽՍՀՄ տարածքից «ԻՊ»-ին միացածների թիվը հասնում է 1000-ի: