Չէի ցանկանա օգտագործել անպարկեշտ բառեր. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ԱՄՆ-ի ժողովրդավարական կուսակցության էլեկտրոնային հասցեի՝ ՌԴ-ի կողմից կոտրելու լուրերը: Այս մասին հայտնել է Reuters-ը:
«Ես չէի ցանկանա օգտագործել հատուկ և անպարկեշտ բառեր»,- ասել է նա:
Ավելի վաղ, «The New York Times»-ը գրել էր, որ ռուսական հատուկ ծառայությունները կապ ունեն ԱՄՆ-ի Ժողովրդավարական կուսակցության փաստաթղթերի գողացման հետ` Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում օգնելու նպատակով: