ՌԴ ՊՆ-ն 1.5 մլն ռուբլի կծախսի 30 հովվաշուն գնելու համար
ՌԴ պետգնումների կայքում ականորսիչ ծառայության համար 20 ծառայողական շուն գնելու պատվեր է հայտնվել, որը տեղադրել է երկրի ՊՆ-ն: Այս մասին գրում է Rueconomics.ru-ն:
Գործարքի արժեքը 1.5 միլիոն ռուբլի է։ Պայմանների մեջ նշվում է, որ շները պետք է երեք ցեղատեսակի լինեն՝ գերմանական հովվաշուն, արևելաեվրոպական հովվաշուն, բելգիական հովվաշուն (Մալինուա):
Մարտի վերջին հաղորդվում էր, որ ՌԴ ՊՆ-ն 5 մակակա-ռեզուսների գնման մրցույթ է հայտարարել Կիրովի գիտահետազոտական ինստիտուտի համար։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմում էր 1.49 միլիոն ռուբլի։ Գերատեսչությունը պլանավորում էր 1.75 միլիոն ռուբլով դելֆիններ գնել։