Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում դրությունը լրջորեն լարվել է. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ողջունելով Արաբական պետությունների լիգայի անդամ պետությունների կառավարությունների և պետությունների ղեկավարներին, նշել է, որ Մերձավոր Արևելքում և Հարավային Աֆրիկայում իրադրությունը լրջորեն սրվել է պետական ինստիտուտների թուլացման պատճառով: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը:
«Ձեր հանդիպման օրակարգը բավականին հագեցած է: Դա, իհարկե, կապված է նրա հետ, որ վերջին շրջանում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում խնդիրներից շատերը լրջորեն սրվել են: Եվ այդ ամենը մի շարք երկրներում պետական ինստիտուտների թուլացման, սոցիալ-տնտեսական խնդիրների սրման, ծայրահեղականության և կրոնական անհանդուրժողականության էսկալացիայի պատճառով»,- նշված է Կրեմլի մամլո հաղորդագրության մեջ:
Նախագահը նաև նշել է, որ այդ ամենը ավելի պահանջված է դարձնում Արաբական պետությունների լիգայի կառուցողական դերը բազմակողմ երկխոսության և հավաքական որոշումների ընդունման հարցում: