Մոսկվան հանդես է գալիս ԵՄ-ի հետ էներգետիկ երկխոսության վերսկսման օգտին
Մոսկվայում համարում են, որ ՌԴ-ի և ԵՄ-ի հարաբերությունների ամբողջովին սառեցում չի եղել և իրենք կողմ են Բրյուսելի հետ էներգետիկ երկխոսության վերսկսմանը, որը բխում է ընդհանուր շահերից:
Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` հղում տալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսեյ Մեշկովի խոսքերին:
Նա նշել է, որ Մոսկվայում չեն պնդում համագործակցության դադարեցման մասին, սակայն պետք է խոստովանել, որ կան «քնած» հատվածներ:
«Հիմա մենք առաջարկում ենք սևեռել ուշադրությունը առավել համապատասխան թեմաների վրա»,-նշել է Մեշկովը: