Ռուսաստանը խափանեց ՆԱՏՕ-ի սևծովյան ծրագրերը. «Forbes»
Ռուսաստանը քիչ ջանքեր չի գործադրել իր դիրքերը Սև ծովում ամրապնդելու համար և հասել է նշանակալի հաջողությունների՝ այդպիսով խափանելով ՆԱՏՕ-ի ծրագրերը, որոնք դաշինքը նախատեսել էր այդ տարածքի համար: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Forbes»-ին:
Վերջին ժամանակներս ԱՄՆ-ն հաճախ է համագործակցում Սև ծովի տարածաշրջանի երկրների հետ՝ նրանց առաջարկելով ուսումնավարժանքներ իրականացնել, ինչպես նաև նրանց հետ քննարկելով համատեղ պաշտպանական համագործակցության հեռանկարները: Վաշինգտոնի այս քայլերը բացատրվում են նրանով, որ Ռուսաստանին սահմանակից երկրներին իբրև թե անհրաժեշտ է պաշտպանվել Մոսկվայի կողմից «պոտենցիալ սպառնալիքից»:
Արևմուտքի երկրներին հայտնի է, որ Ռուսաստանը հարյուրավոր տարիների ընթացքում նախատեսել է ունենալ իր դիրքը Սև ծովում ոևպես անվտանգության կարևորագույն երաշխավոր և ունի բոլոր պատմական, ռազմավարական բացատրությունները: Սրա հետ կապված՝ չարժե զարմանալ, որ վերջին ժամանակներս Մոսկվան նպատակադրված աշխատում է, որպեսզի վերադարձնի իր նավատորմի երբեմնի փառքը: