Կրեմլը տեղյակ չէ Սիրիայում ԱՄՆ ռազմակայանին հարվածելու մասին
Կրեմլը տեղյակ չէ ԶԼՄ-ների տարածած այն լուրերի մասին, որ ռուսական ավիատիեզերական ուժերը Սիրայում հարված են հասցրել ԱՄՆ-ի ռազմակայանին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ նախագահի մամուլ խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:
«Կրեմլը այդ մաին ոչինչ չգիտի, այս առիթով որևէ մեկնաբանություն անել չենք կարող»,-ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակն այդ հարցով դիմել է ՌԴ պաշտպանության նախարարությանը: