Ռուսաստանը հանել է դեպի Թուրքիա չվերթների արգելքը
Ռոսավիացիան հուլիսի 22-ին հանեց դեպի Թուրքիա չվերթների արգելքը: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
Հայտնի է, որ Անկարան վստահեցրել է Մոսկվային, որ իշխանությունները ձեռնարկել են բոլոր միջոցները: Անվտանգության միջոցառումները ուժեղացվել այն վայրերում, որտեղ գտնվում են Ռուսաստանի քաղաքացիներ:
«Աէրոֆլոտը» հայտնել է, որ արդեն վերսկսել է տոմսերի վաճառքը երկու ուղղությամբ` Ստամբուլ և Անթալիա: