Զախարովան Թուրքիային կոչ է արել հարգել մարդու իրավունքները
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ՝ ասելով, որ Թուրքիայի իշխանությունները ստիպված են անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք կարծում ենք, այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում, համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, որոնք, ցավոք սրտի, անհրաժեշտություն են: Սակայն, ինչպես ավելի վաղ ենք ասել, պետք է շարժվել սահմանադրությանը համահունչ»,-ասել է նա:
Զախարովան նշել է, որ պետք է հարգել մարդու իրավունքները: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հատարարել էր, որ մտադիր է վերադարձնել մահապատիժը Թուրքիայում: