Պեսկովը մեկնաբանել է` ՌԴ-ի կողմից Էրդողանին փրկելու մասին տեղեկությունները
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նա չունի տեղեկություն այն մասին, թե իբր Ռուսաստանը զգուշացրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին` պատրաստվող հեղաշրջման մասին: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Ես չեմ տարածում նմանատիպ տեղեկություն և չգիտեմ, թե ինչ աղբյուրների վրա է հիմնվում այդ տեղեկությունը»,- ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե արդյոք համապատասխանում է իրականությանը նմանատիպ տեղեկությունը:
Հայտնի է, որ Թուրքիայի ազգային հետախուզությունը ստացել է զգուշացում Ռուսաստանի ՊՆ-ից` պարաստվող հեղաշրջման մասին: