Ռուսական «Су-35» ինքնաթիռը կարող է դառնալ պատմության մեջ լավագույնը.«The National Interest»
«Сухой» ընկերության «Су-35» ինքնաթիռը կարող է մրցակից համարվել «F-15»-ի, «Eurofighter»-ի և «Rafale»-ի համար: Այս կործանիչը որոշ բնութագրումներով գերազանցում է ՆԱՏՕ-ի` հինգերորդ սերնդի ռազմական ինքնաթիռներին: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը` հղում տալով «The National Interest»-ին:
Այս ինքնաթիռը կարող է շարժվել մի ուղղությամբ` միաժամանակ հարվածներ հասցնելով մեկ այլ ուղղությամբ: Այսպիսի հատկանիշով օժտված է միայն մեկ գործող արևմտյան կործանիչ` «F-22 Raptor»-ը, որը հինգերորդ սերնդի է:
«Су-35»-ի առավելագույն արագությունը 2500կմ/ժ է մեծ բարձրության վրա: Այս ցուցանիշը գերազանցում է հինգերորդ սերնդի «F-35»-երին: Չորրորդ սերնդի «F-16»-երը ևս այս հարցում զիջում են ռուսական ինքնաթիռին:
Այս պահին Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերում 48 «Су-35» ինքնաթիռ կա: