ՌԴ-ի և ԱՄՆ-ի ռազմական փորձագետները Սիրիայի հարցով աշխատանքները կսկսեն Ժնևում. ՌԴ ԱԳՆ
Մոտակա օրերին Ժնևում Ռուսաստանը և ԱՄՆ-ը կակտիվացվեն Սիրիայի հարցով աշխատանքները: Այս մասին հայտնել է ТАСС-ը` հղում տալով Ռուսաստանի ԱԳՆ-ին:
«Մոտակա օրերին Ժնևում ռազմական և քաղաքական գծով կսկսվի ինտենսիվ փորձագիտական աշխատանք` կապված ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի Մոսկվա այցի հետ»,- ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած բանակցությունների արդյունքներից ելնելով, հայտնել է, որ ՌԴ-ը և ԱՄՆ-ը հստակ քայլեր են ձեռնարկել հրադադարի հասնելու և Սիրիայում քաղաքական անցման համար: