«Աէրոֆլոտ»-ը դադարեցնում է դեպի Թուրքիա բոլոր տոմսերի վաճառքները
«Աէրոֆլոտ»-ը որոշում է կայացրել դադարեցնել դեպի Թուրքիա բոլոր տոմսերի վաճառքները: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն` հղում տալով ավիաընկերության կայքին:
«Կապված Ռոսավիացիայի արգելքի հետ` ըստ որի ՌԴ-ի քաղաքացիներին 2016 թվականի հուլիսի 16-ից արգելվում է մեկնել Թուրքիա` «Աէրոֆլոտ»-ը որոշում է կայացրել դադարեցնել տոմսերի վաճառքները դեպի Ստամբուլ և Անտալիա»,- ասվում է նամակում:
Վաճառքը կվերսկսվի անմիջապես Ռոսավիացիայի համապատասխան արգելքը հանելուց հետո: