Դատարանը ձերբակալել է ՌԴ քննչական կոմիտեի երեք բարձրաստիճան աշխատակցի
Մոսկվայի Լեֆորտովի դատարանը ձերբակալել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի գծով գլխավոր քննչական վարչության փոխղեկավար Դենիս Նիկանդրովին կաշառակերության մեղադրանքով: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը:
Ավելի վաղ դատարանը նաև ձերբակալել էր երկու այլ գործիչների կրկին կաշառակերության մեղադրանով: Նրանք են Սեփական անվտանգության վարչության ղեկավար Միխայիլ Մաքսիմենկոն և նրա տեղակալ Ալեքսանդր Լամոնովը:
Նշվում է, որ Նիկանդրովը չի ճանաչել իր մեղքը: Մաքսիմենկոն և Լամոնովը ևս չեն խոստովանել, որ կաշառք են ստացել:
Մաքսիմալ պատիժը մինչև 15 տարի ազատազրկումն է և կաշառքի 70-ակի տուգանքը: