Ղրիմի իշխանություններն առաջարկում են Ուկրաինային Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվե անցկացնել
Ղրիմի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է հանրաքվե անցկացնի, որը կամրապնդիր երկրի նոր պետական սահմանները: Այս մասին հաղորդում է РИА «Новости» գործակալությունը:
«Կան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ճանաչման հետ կապված խնդիրներ: Դրա համար պետք է համաժողովրդական հանրաքվե անցկացնել Ուկրաինայում` ի հաստատումն Ուկրաինայի նոր սահմանադրության, որը կհաստատվի նոր աշխարհագրական իրականությանը համապատասխան»,- նշել է նա
Նա նաև հավելել է, որ նոր սահմանադրությունը պետք է սահմանի Ուկրաինայում ապրող հիմնական համայնքների` առաջին հերթին` ռուսախոս համայնքների իրավունքները: