Ռուսաստանը կարող է հեռացվել Օլիմպիական խաղերից
Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը («WADA») խորհուրդ է տալիս ռուս պաշտոնական անձանց արգելել միջազգային մրցումներին և Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցել: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «WADA»-ի զեկույցին:
«New York Times»-ը մայիսին նյութ էր հրապարակել, որում նշվում էր, որ Սոչիում տեղի ունեցած Օլիմպիական խաղերին մեդալներ շահած 15 ռուս մարզիկները Ռուսաստանի «դոպինգային ծրագրի» մի մասն են եղել:
«Խորհուրդ է տրվում ռուս պաշտոնական անձանց արգելել մասնակցել միջազգային մրցումներին, այդ թվում՝ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին»,- նշվում է «WADA»-ի հայտարարության մեջ: