Լուկաշենկոն կոչ է արել ամեն գնով Բելառուսում խաղաղությունը պահպանել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի պետական անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բելառուսն արտաքին դրության ֆոնին պետք է հանգստություն և խաղաղություն պահպանի: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով Բելառուսի նախագահի մամլո ծառայությանը:
«Փառք Աստծո, որ մեզ հաջողվում է դեռևս զերծ մնալ տարբեր բացասական դրսևորումներից: Այն ինչ տեղի է ունենում մեր շուրջը` Ուկրաինայում, Հյուսիսատլանտյան դաշինքի վերջին որոշումները, Թուրքիայում տեսանք` ինչ եղավ, Հայաստանում կան խնդիրներ, Ղազախստանում»,- նշել է Լուկաշենկոն:
Ըստ նախագահի` իրադրությունը խիստ ծանր է: Լուկաշենկոն ընդգծել է.«Մենք ամեն գնով պետք է հանգստություն և խաղաղություն պահպանենք մեր երկրում»: