Նազարբաևն Ալմաթիում տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկրի խոշոր քաղաքներից մեկում` Ալմաթիում տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղումա անելով Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքին:
«Այսօր Ալմաթիում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որը, ցավոք, կրկին ավարտվել է անմարդկային զոհերով: Իմ ցավակցություններն եմ հայտնում տուժածների և մահացածների մտերիմներին, պետք է նրանց համապատասխան հոգեբանական և նյութական աջակցություն տրամադրել»,- նշել է Նազարբաևը:
Բացի այդ, նա հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել քաղաքում կարգուկանոնն ապահովելու համար, իսկ ներքին գործերի նախարարին հանձնարարել է այցելել դեպքի վայր:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին տեղական ժամանակով ժամը 11-ին զինված խումբը Ալմաթիում հարձակում է գործել Ալմաթիի ոստիկանության շրջանային բաժնի և ազգային անվտանգության հանձնաժողովի տեղական վարչության վրա: