Պեսկովը հաստատել օգոստոսին Պուտին-Էրդողան հանդիպման հավանականությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում պնդում են օգոստոս ամսին Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպման հնարավորության մասին: Այս մասին հաղորդում է РИА «Новости» գործակալությունը:
«Հանդիպումը քննարկվել է: Հնարավոր է լինի օգոստոսին»,- նշել է Պեսկովը:
Թուրքիայի նախագահի վարչակազմում գտնվող աղբյուրը հաղորդել է «NTV» հեռուստաալիքին, որ Պուտինի և Էրդողանի միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսի սկզբին:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Պուտինն ու Էրդողանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել: