Ռուսաստանը կրկին արգելում է Թուրքիա թռչել
Պարբերական չվերթերով Թուրքիա մեկնելը Ռուսաստանի քաղաքացիների համար կարգելվի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ռուսական ավիացիայի պաշտոնական կայքին:
«Թուրքիայի Հանրապետությունում ներքին քաղաքական իրավիճակի սրացման պատճառով դեպի թուրքական քաղաքներ ռուսական և թուրքական ավիաընկերությունների պարբերական չվերթերը ժամանակավորապես դադարեցվում են: Չվերթերի սահմանափակումները կկիրառվեն մինչև քաղաքական իրավիճակի պարզեցումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, ռուսական և թուրքական ավիաընկերությունները շարունակում են զբաղվել Թուրքիայից ներմուծումներ անելով:
Ավելի վաղ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հաստատել էր դեպի Թուրքիա չվերթերի արգելքը: