Լավրովն ու Քերրին Նիսի զոհերի հիշատակին ծաղիկներ են դրել Ֆրանսիայի դեսպանատան մոտ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ծաղիկներ են դրել Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանության մոտ՝ ի հիշատակ Նիսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Այս մասին հաղորդորդում է «Вести.Ru»-ն:
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները նաև մտել են դեսպանատուն, որտեղ իրենց գրառումներն են թողել սգո մատյանում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լավրովն ու Քերրին ընդհատել են իրենց բանակցությունները, որոնք ընթանում են ՌԴ ԱԳՆ-ի առանձնատանը, որպեսզի միասին այցելեն Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատուն: