«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի փաստաբանը բողոքարկել է նրա ձերբակալությունը
Զախարիա Կալաշովի, որը հայտնի է «օրենքով գող» Շաքրո Մոլոդո անունով, փաստաբանը բողոքարկել է դրամաշորթության գործով նրա ձերբակալումը: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը` հղում անելով նրա փաստաբան Ալեքսանդր Հոֆշտեյնին:
«Մենք բողոքարկել ենք Կալաշովի ձերբակալությունը»,- նշել է փաստաբանը: Ավելի վաղ Մոսկվայի Տվերի դատարանը ձերբակալել էր քրեական հեղինակությանը մինչև օգոստոսի 15-ը:
Կալաշովը մեղադրվում է Մոսկվայի Ռոչդելսկի փողոցի քաղաքային ռեստորաններից մեկի տիրոջից 8 միլիոն ռուբլու դրամաշորթության մեջ: