Մոսկվայի դիրքորոշումը Բաշար Ասադի նկատմամբ չի փոխվել. Պեսկով
Մոսկվայի դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ չի փոխվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ունեցած բանակցություններից հետո: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն` հղում տալով Դմիտրի Պեսկովի խոսքին:
Նրա խոսքով Ռուսաստանը շարունակում է հանդես գալ Ժնևյան բանակցությունների օգտին:
«Ինչ վերաբերում է Ասադի ճակատագրին, ապա այստեղ Ռուսաստանի լավ հայտնի դիրքորոշումը չի փոխվել»,- ասել է Պեսկովը: