Նիսի ահաբեկչությունից հետո Մոսկվայի և Վաշինգտոնի համատեղ աշխատանքը ձեռք է բերում հրատապություն. Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի համատեղ աշխատանքը ձեռք է բերում էլ ավելի արդիականություն` կապված Նիս քաղաքի ահաբեկչության հետ: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Մեր աշխատանքը ձեռք է բերում էլ ավելի մեծ հրատապություն` կապված Նիսի ահաբեկչության հետ»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխարհն ԱՄՆ-ից և ՌԴ-ից ակնկալում է օպերատիվ քայլեր ահաբեկչության դեմ պայքարում: