Աշխարհն ԱՄՆ-ից և ՌԴ-ից ակնկալում է օպերատիվ քայլեր ահաբեկչության դեմ պայքարում. Ջոն Քերի
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է, ոչ ամբողջ աշխարհը ակնկալում է, որ Մոսկվան և Վաշինգտոնը մաքսիմալ օպերատիվ քայլեր կձեռնարկեն ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
Նրա խոսքով աշխարհը ակնկալում է ԱՄՆ-ից և Ռուսաստանից քայլեր, որոնք թույլ կտան զգալ, որ արվում է ամեն ինչ, որպեսզի վերջ տրվի ահաբեկչության սպառնալիքին և թույլ տալ միավորել ողջ աշխարհը, վերջ տալով նրանց ահաբեկչական զզվելի մոտեցմանը աշխարհի նկատմամբ:
Այս մասին Ջոն Քերին հայտնել է Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ: