Լավրովը Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույց է ունեցել
Ռուսաստան ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Եգպիտոսի իր գործընկերոջ` Սամեհ Շուքրիի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ռուսական գերատեսչությունը հայտնել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել եգիպտական կողմի նախաձեռնությամբ:
Կողմերը քննարկել են մի շարք արդիական կարևոր հարցեր, այդ թվում` պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցը:
Լավրովն ու Շուքրին քննարկել են նաև երկու երկրների համագործակցության զարգացման հարցերը: