Զախարովան չգիտի, թե Քերրին ինչու է այցելում Մոսկվա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ դեռ չգիտի, թե ինչու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այցելում Մոսկվա:
«Ուզում եմ հիշեցնել, որ Քերրին Մոսկվա կժամանի ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, որն, ըստ երևույթին, համաձայնեցվել է երկրի ղեկավարների կողմից: Թե ինչու Է Քերրին Մոսկվա գալիս և ինչ է պատրաստել Վաշինգտոնը Մոսկվայի համար, կիմանանք այսօր»,-ասել է Զախարովան:
Զախարովան նաև հայտարարել է որ Քերրին կհանդիիպի նաև Վլադիմիր Պուտինի հետ:
Ավելի վաղ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել էր, որ Քերրին Մոսկվա այցելության ժամանակ կքննարկի Սիրիայի հակամարտության կարգավորման հարցը: