Ռուսական ռմբարկուները Սիրիայում օդային հարվածներ են հասցրել «ԻՊ»-ի դիրքերին
Ռուսական 6 «Ту-22м3» ռմբարկուները Սիրիայում «ԻՊ»-ի դիքերին 2-րդ անգամ են օդային հարվածներ հասցրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝հղում տալով ՌԴ ՊՆ-ին:
«Այսօր առավոտյան ռուսական ռմբարկուները հարվածներ են հասցրել Պալմիրայում, Էս-Սուհնում և Հոմսի նավթային 3 կայանում»,-ասվում է հաղորդագրությունում:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական ինքնաթիռները ոչնչացրելեն «ԻՊ-ի դաշտային ճամբարը»:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն»-ն ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: