Ռուսաստանը պատրաստ ԱՄՆ-ին միանալ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում
Կրեմլում պատգամավորները հանդես են եկել Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում ԱՄՆ-ին միանալու առաջարկով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտր Պեսկովի հայտարարությանը:
«Ուզում եմ ձեզ հիշեցնել Պուտինի հայտարարության մասին: Պուտինը բազմիցս նշել է, որ ահաբեկիչների դեմ պայքարի արդյունավետության համար անհրաժեշտ է համատեղ գործել: Նրա խոսքով՝ ոչ միայն տեղեկատվության հարցերում է պետք միասնական լինել, այլ՝ համակարգման»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ, «Washington Post» թերթը հայտնել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկի մասին, որով առաջարկվում է Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքել ահաբեկիչների դեմ պայքարի հարցով: