Մոսկվան հույս ունի բարելավել հարաբերությունները Լոնդոնի հետ. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի նոր նշանակումը որոշակի հույսեր է տալիս` Լոնդոնի և Մոսկվայի փոխադարձ հարաբերությունների բարելավման համար: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Ցավոք սրտի, մենք չենք կարող հպարտանալ մեր նախկին հարաբերություններով, այդ իսկ պատճառով, ամեն նոր սկիզբ, տալիս է նոր հույսեր»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ երկկողմանի հարաբերությունները ներկա պահին չեն համապատասխանում համատեղ ներուժին: