Պուտինը հեռագրեր է ուղղել Քեմերոնին և Թերեզա Մեյին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագրեր է ուղարկել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնին և նորանշանակ վարչապետ Թերեզա Մեյին: Այս մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
«Հուսով եմ, որ քո հարուստ քաղաքական փորձը ապագայում ևս պահանջված կլինի ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ միջազգային հանրության շրջանում»,- գրել է Պուտինը Քեմերոնին:
Պուտինը նաև նշել է, որ «ռուս-բրիտանական կապերի դրական պոտենցիալը հնարավոր կլինի լիովին օգտագործել հօգուտ երկու երկրների` Եվրոպայում և ողջ երկրագնդում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար»:
Թերեզա Մեյին ուղղված հեռագրում Պուտինը նրան շնորհավորել է վարչապետ դառնալու առթիվ և «ընդգծել այն համոզմունքը,որ ռուս-բրիտանական համագործակցության` երկար ժամանակի ընթացքում կուտակված նշանակալի պոտենցիալի պահպանումը տարբեր ոլորտներում համապատասխանում է երկու երկրների առանցքային հետաքրքրություններին»:
Պուտինը նաև նշել է, որ պատրաստ է Թերեզա Մեյի հետ ակտիվորեն բանակցել երկու երկրների հարաբերությունների ակտուալ հարցերով: