Փաստաբանը՝ «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի տանը հայտնաբերված զենքի մասին
Ինչպես հայտնել էնք, «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին մեղադրանք է առաջադրվել դրամաշորթության համար:
Զախարի Կալաշովի՝ հայտնի «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի տանը նռնակի հայտնաբերման լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով նրա փաստաբան Ալեքսանդր Գոֆշտեյնի հայտարարությանը:
Ավելի վաղ իրավապահ մարմինները հայտնել էին, որ քննիչները Շաքրոյի տանը հայտնաբերել են 2 «Մակարով» ատրճանակ և Ф-1 նռնակ:
«Նրա տանը զենք հայտնաբերելու մասին լուրերը ծուղակ է: Ավելի՝ Կալաշովին ապօրինի զենք պահելու մեղադրանք չի ներկայացվել»,-ասել է փաստաբանը՝ նշելով, որ ձերբակալվածը չի ընդունել մեղքը: