Բունդեսթագում հայտնել են, թե ինչպես պետք օգտագործեն ՆԱՏՕ-Ռուսաստան հանդիպումը
ՆԱՏՕ-Ռուսաստան նիստի ժամանակ ռազմական դաշինքը պետք է համոզի Մոսկվային իր քաղաքականության ոչ ագրեսիվ լինելու մեջ: Այս մասին հայտնել է Բունդեսթագի արտաքին քաղաքականության ղեկավար Նորբերտ Ռետգենը:
«ՆԱՏՕ-ն պետք է օգտվի այդ հնարավորությամբ, որպեսզի ներկայացնի և բացատրի ռուսական կողմին Վարշավայում ընդունված որոշումները»,-ասել էն ա:
Նրա խոսքով՝ ռազմական էսկալացիայի մասին խոսք չի լինելու: Իսկ ինչ վերաբերում է դաշինքի զորքերի քանակի ավելացմանն արևելյան սահմաններում, որը նա համարում է տեղին. «Դա ոչ թե մեր արձագանքն է ՌԴ-ի գործողություններին, այլ՝ Բալթյան երկրներում և Լեհաստանում տիրող էմոցիոնալ վիճակին»,-ասել է նա: