«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին մեղադրանք է առաջադրվել դրամաշորթության համար
Մոսկվայի Ռոչդելսկի փողոցի քաղաքային ռեստորաններից մեկի տիրոջից 8 միլիոն ռուբլու դրամաշորթության մեջ կասկածվողին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հաղորդում է ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գորրծակալությունը:
Ավելի վաղ իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը հայտնել էր, որ այդ գործի շրջանակներում ձերբակալվել է Զախարիա Կալաշովը, ով քրեական աշխարհում հայտնի է որպես «օրենքով գող» Շաքրո Մոլոդո: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարեց, որ վերը նշված հանցագործության առթիվ ձերբակալվել են երկու տղամարդիկ` ծնված 1947 և 1953 թվականներին, և որ հետաքննությունը հիմքեր ունի ենթադրելու, որ կազմակերված խմբերը գործել են ձերբակալվածներից մեկի հրահանգով:
Կասկածյալին սպասվում է 15 տարվա ազատազրկում: