Ռուսաստանում կինը կարող է նախագահ դառնալ. Պեսկով
ՌԴ նախագահ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ օրենքի համաձայն՝ կինն իրավունք ունի և կարող է դառնալ երկրի առաջնորդ: Այս մասին գրում է«Новости»-ն:
«Իհարկե, Ռուսաստանում կինը կարող է երկրի առաջնորդ լինել: Այս հարցը քննարկման ենթակա չէ: Առաջին հերթին հարկավոր է»,-ասել է Պեսկովը:
Լրագրողների հարցին Պեսկովը պատասխանել է, որ առաջին հերթին պետք է լավ իմանալ օրենսդրությունն ու Սահմանադրությունը: Ով ցանկանա` կարող է նախագահ դառնալ: Գենդերային խտրականություն չկա: