Ուկրաինան երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Ուկրաինայում ուժի մեջ է մտել Ռուսաստանի նկատմամբ առևտրային էմբարգո սահմանելու որոշումը: Այս մասին հայտնել է «112 Украина»-ն:
Համաձայն այդ փաստաթղթի` Ուկրաինայի տարածք ՌԴ-ի ապրանքների տեղափոխման արգելքը երկարաձգվել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:
Այդ որոշման իմաստը երկրում անվտանգության ապահովման անհրաժեշտությունն է` ի պատասխան Ռուսաստանի գործողություների:
Նշվում է, որ արգելված ապրանքների ցուցակում են միսը, թեյը, սուրճը, պիրտային խմիչքները, ծխախոտը և հրուշակեղենը: